«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Հաագայի դատարանի որոշումը. Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հաագայի դատարանի որոշումը. Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը

 ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը  միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։

Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում կայացրեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ -ի և ՀՀ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքների է հանգեցրել, և հետևանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաև նրանց, որոնք ԼՂ-ում հիվանդանոցներում են։ Տեղեկությունների համաձայն` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,–ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։ Ադրբեջանն իր հերթին պահանջում է Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն:

Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։

Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում,  անրադաձել է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի փետրվաէի 22-ի որոշմանը։ Նրա խոսքով` որոշումը պետք է քաղաքական առումով օգտագործվի հայկական կողմից հնարավոր բոլոր հարթակներում։