Պաշտոնական
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։