«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Համանախագահների հայտարարությունը հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը»

«Համանախագահների հայտարարությունը հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է:

«Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել և ետ վերադարձնել բանակցային սեղան: Մենք շարունակում ենք աջակցել այդ մոտեցմանը:

Հայտարարության մեջ բացի այն, որ մտահոգիչ այլ ձևակերպումներ էլ կան, ամենամտահոգիչն այն է, որ ասվում է՝ «ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»:

Սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և սա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Համենայնդեպս, մեր կողմը միշտ սա պնդել է, սա տեղի ունեցած փաստ է և հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել նախորդը, կամ ինչ-որ կերպ պետք է նշվի, որ այդ հանրաքվեն եղել է»,- ասաց Մարուքյանը:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան:

«Այդ հայտարարության մեջ որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը: Հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ մտահոգիչ չէ, այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ  հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին:

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը: