«  Փետրվար 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Իշխանական հերթական սպեկուլյացիան

Հարութ Ուլոյան. Իշխանական հերթական սպեկուլյացիան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Իրանի դեսպանի հանդիպման վերաբերյալ երեկ հրապարակված տեղեկատվությունից հետո, իշխանական ու իշխանամերձ շրջանակներն այդ տեղեկատվության բովանդակությունից «եզրակացրել» են, թե Տեր-Պետրոսյանը ոչ միայն աջակցում է փաշինյանական քաղաքականությանը, այլև՝ չի ընդունում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն դիրքորոշումը, ըստ որի, իբր, Զուրաբյանը Փաշինյանից պահանջում է՝ միակողմանիորեն միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Տեր-Պետրոսյանի ու Իրանի դեսպանի երեկվա հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը կարդացողները, իհարկե, կապշեն նման «վերլուծություններ» անողների մտքի թռիչքներից, բայց որպեսզի տվյալ հանդիպման հաղորդագրության և Զուրաբյանի «դիրքորոշումների» միջև գոնե չնչին իսկ զուգահեռներ անցկացնելու հիմք լինի, այդ վերլուծաբանները պարտավոր են ներկայացնել, իհարկե՝ կոնտեքստը պահպանելով, հստակ մեջբերումներ, որտեղ Զուրաբյանը պահանջում է՝ միակողմանիորեն միջանցք տրամադրել, կամ միակողմանիորեն իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Միգուցե ասվել է ու մենք չգիտե՞նք:

Իսկ մեր իմանալով՝ Զուրաբյանը խոսել է նոյեմբերի 9-ի հայտարարության ընդհանուր շրջանակներից դուրս չգալու անհրաժեշտության, իսկ դուրս գալուց հետո՝ կատարված իրադարձությունների պատճառահետևանքային կապերի մասին: Խոսք գնացել է նաև տարբեր ուղղություններով տրամադրվելիք ճանապարհների կատարյալ փոխադարձության մասին: Բայց որ Փաշինյանի վերաբերյալ քննադատություն հնչած լինի «միջանք չտրամադրելու» (այն էլ՝ միակողմանիորեն) խոսույթի շրջանակներում, վստահաբար` նման բան չի եղել: Եթե եղել է, ապա, կրկնում եմ, ամբողջական հղում տրամադրեք:
***
Իսկ, իրականում, բնականաբար, տվյալ թեման հերթական էժանագին սպեկուլյացիան է. երբ լսածը՝ ցանկացածով փոխարինելով, նախ, կատարյալ խեղաթյուրված խոսույթ է ձևավորվում, ապա տարատեսակ մանիպուլացված կոնտեքստերի մեջ դնելով՝ ծառայցվում է քաղաքական ու անձնական այսրօպեական շահերին:

Հարութ Ուլոյան