«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հայ Ազգային Կոնգրեսի կոչը՝ համակիրներին

Հայ Ազգային Կոնգրեսի կոչը՝ համակիրներին

Հայաստանի սիրելի քաղաքացիներ, համակիրներ, բարեկամներ, զինակիցներ եւ գաղափարակիցներ
Ինչպես գիտեք, Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է մասնակցել Ազգային Ժողովի հունիսի 20-ին կայանալիք  արտահերթ ընտրություններին: Հայաստանում եւ երկրի շուրջը ստեղծվել է օրհասական եւ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ:

Ընտրությունները պետք է լուծեն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանը հանել պարտության ու նվաստացման ճահճից, որի մեջ հայտնվել ենք վերջին երկու տասնամյակների թալանի եւ անմտության հետեւանքով:

Մենք միացել ենք մի ընտրապայքարի, որում ե՛ւ երկրի անվտանգությունը, ե՛ւ կառավարումը լիովին ձախողած գործող իշխանությունը ու անցյալի ճորտատիրական կարգերի վերականգնումը երազող քրեաօլիգարխիկ մաֆիան փորձում են ծվատել պետության մնացորդները: Երկուսն էլ հզոր ռեսուրսների տեր են: Նիկոլ Փաշինյանի օգտին են աշխատելու ադմինիստրատիվ ռեսուրսը, նոր իշխանության կողմն անցած խոշոր փողատերերը, Հանրային հեռուստատեսությունն ու վերջին երեք տարիներին երիտիշխանավորների ստեղծած լրատվամիջոցները: Ռոբերտ Քոչարյանի եւ հարակից ուժերի բեւեռն ունի թալանի տարիներին կուտակած հսկայական դրամական ռեսուրս եւ սպասարկող քարոզչամեքենա:

Մեր զենքը ճշմարտությունն է, գաղափարը, քաղաքական միտքը, իրատեսությունը, այսինքն` արժեքներ, որ պետք է վերադարձվեն մեր պետական կառավարմանը: Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով, ինչը թույլ կտա ընտրարշավի շրջանակներում ակտիվորեն գնել հեռուստա- եւ ռադիոեթեր, արդյունավետորեն օգտագործել սոցիալական ցանցերը` մեր գաղափարները ժողովրդին հասցնելու նպատակով:  

Հետեւաբար, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ընտրարշավի կազմակերպման պատասխանատու` հայցում եմ ձեր աջակցությունը: 

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական հիմնադրամի հաշվեհամարն է` Կենտրոնական Բանկ, Հ/Հ - 103009090178 

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության բանկային հաշվեհամարն է` 
Հայէկոնոմբանկ ԲԲԸ,  Հ/Հ - 163008047058

Մեզ համար մեծ նշանակություն կունենա նաեւ մեր շտաբների համար տարածքների ու տրանսպորտային միջոցների տրամադրումը, որի առաջարկներով խնդրում ենք դիմել 010 535034 հեռախոսահամարով կամ info@anc.am էլեկտրոնային փոստով: 

Վստահ եղեք, որ ձեր աջակցությունը կլինի լավագույն ներդումը մեր երկրում բաղձալի փոփոխությունների հասնելու համար:

Լևոն Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբի պետ