Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերը դատարկվել են (տեսանյութեր)
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Անի տանող ճանապարհին, դեպի Խարկով երբեմն գեղատեսիլ գյուղ
Շիրակի մարզը ամենաաղքատն է, իսկ մարզի ամենաանտեսված և աղքատ գյուղերը Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերն են: Երկու հնամենի գյուղեր արդեն ամբողջովին դատարկված և լքված են, մյուս գյուղերից բնակիչները շարունակում են արտագաղթել: Այդ գյուղերը արոտներ և ջրովի դաշտեր չունեն, անգամ խմելու քաղցրահամ ջուրը բերովի է: Մի խոսքով այդ գյուղերի գյուղատնտեսության և առհասարակ փրկությունը սահմանային տարածքների՝ հարյուրավոր հեկտարների ազատագրումն է փշալարերից և արոտների և վարելահողերի անարգելք օգտագործման հնարավորության ստեղծումով է միայն հնարավոր:
Բայց ամենակարևորը՝ Անին տեսնելու, Անիի մերձակա տարածքները տուրիստական համաշխարհային նշանակության վայրեր դարձնելու ճանապարհով է միայն հնարավոր զարգացնել ու շենացնել Շիրակն ու այդ աղքատիկ գյուղերը:
Շիրակի մարզի և Անիի ամենաաղքատ ու դատարկվող գյուղերի փրկությունը այս գյուղի ազատագրումից և վերականգնումից է կախված...