«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ–ին (տեսանյութ)

Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ–ին (տեսանյութ)

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ Այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետի ՊԿ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ ԶՈւ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում»,– ասել է նա։ 

Փաշինյանը շեշտել է` ադրբեջանցիների արածը սադրանք է։ 

«Ադրբեջանցիները տեղանքը հատել են ռազմական սանդրանք հրահելու համար։ Նրանք դա փորձում են բացատրել ակնհայտ սխալ քարտեզներով` փորձելով ապացուցել, որ դա ադրբեջանայկան տարածք է։ ԽՍՀՄ քարտեզներն ապացուցում են, որ այդ քարտեզները կեղծ են, և դրանք ադրբեջանցիներն էլ գիտեն»,– ասաց նա։

Փաշինյանը զուգահեռ հիշեցրեց, որ օրերս Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսել։

«Մեր գնահատականը միանշանակ է` ստեղծված իրավիճակը համապատասխանում է ՀԱՊԿ պայմանագրին, համաձան որի` մեկ կամ մի քանի մասնակից պետություն անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները կակտիվացնեն համատեղ քննարկումները իրենց դիրքորոշումները հստակեցնելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,–ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ելնելով վերը նշնածից` նա ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2–րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։

«Երկրորդ` միջոցներ ձեռնարկել ՀԱԿՊ անվտանգության 2010թ–ի դեկտեմբերի 10–ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնանակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ որոշումներ ընդունելու մեխանիզմը։

«Հարկ եմ համարում նշել, որ այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգությունների կամ փոխհրաձգությունների դեպքեր չունենք։ Բայց ՀԱՊԿ–ի վերը նշված գործողությունների արագ ձեռնարկումը անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնաիշխանությունը պաշտպանելու համար»,–ասաց Փաշինյանը։