«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հայկ Հովյան. Լևոնական լինելու մասին (տեսանյութ)

Հայկ Հովյան. Լևոնական լինելու մասին (տեսանյութ)

Երբ վերջերս, եսիմ որերորդ անգամ ինձ հանդիմանեցին` խելքը գլխին տղա էս երևում, ինչ էս գտել էդ Լևոնի մեջ, ինքս էլ սկսեցի մտածել... Եվ իրոք, ի՞նչ եմ գտել...

Ու եկա հեռվից... ավելի ճիշտ մոտիկից...

Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող (իմացյալ, թե ոչ իմացյալ ) տարատեսակ խմբերը, կործանարար պատերազմից հետո աստիճանաբար լծվել են մի գործընթացի, որն իրենց պատկերացմամբ  դա միֆական հայրենիքից պետության կերտումն է: 

Պետություն, որի «կադաստրի թղթի» մեջ գրված կլինի  29,800 քկմ, ծննդյան սկիզբը 1991 թվական։ Իսկ սիմվոլիկան չի պարունակի ոչ մի էլեմենտ, որը կապ չի ունենա Հայաստանի 3-րդ հանրապետության հետ: 

«Նոր զարգացածները» Ամերիկա բացահայտածի պես, մեզ անվերջ կպատմեն Ֆրանսիայի ու մնացած քաղաքակիրթ երկրների պետություն լինելու ու քաղաքացու քաղաքացի լինելու մասին, պետականության, ինքնիշխանության, սահմանների հստակության ու ազգությունների կապ չունենալու մասին, Հայաստանի քաղաքացի եզդիների կարևորության ու սփյուռքահայերի անկարևորության մասին: 

«Պետականությունը առավել է ամեն ինչից»`  ճարտար են, ինչ խոսք: Բայց ցավն այն է, որ էդ ամենը մեխանիկական խոսույթով չի լինում:

Եթե ՀՀ-ն ոչնչով չի տարբերվում մնացած 200 պետականություններից, եթե սա հայրենիք չէ, այլ առաջին հերթին պետություն` ինչպես մնացած 200-ը, ապա «ս կակովը .... կալայդերա» մարդը պիտի իր ու իր երեխաների կյանքը զոհաբերի մի պետության, որի նմանը ու բազմակի լավը ևս 200-ը կան։ Եթե սա հայրենիք չէ, այլ «կադաստրի թղթով» սովորական պետություն, ոչ թե հայերի երկիր, այլ պարզապես Հայաստանի Հանրապետություն, որի Հայաստան բաղադրիչը Կոնգոյից տարբերվում է միայն տառերի դասավորությամբ, ապա ի՞նչն է մարդուն զսպելու Հայաստանը չփոխել ավելի ապահով ու բարվոք Բելգիայի հետ։

Միգուցե այնուամենայնիվ սա նաև հայրենի՞ք է՝ դրանից բխող հետևանքերով՝ պատմությամբ, շարունակականությամբ, միֆականությամբ և ազգային բաղադրիչով:

Էն, ինչի վրա էլ միայն խաղադրույք էին արել Փաշինյանը` մինչև պատերազմը, Սարգսյաններն ու Քոչարյանը մոռանալով, որ սա բացի հայրենիքից նաև պետություն պետք է լինի: 

Առանց պետության ու պետական ինստիտուտների հայրենիքը հարատևել չի կարող: Եվ դա ի վերջո մեզ կանգնեցրեց Հայաստանի փլուզման առաջ` 2020-ին:

Եթե կուզեք, էդ երկուսը մարմին ու հոգի են, առանց մեկի վտանգվում է մյուսի գոյությունը: 

Այ էդպիսի ծայրահեղություններ:  22 տարի Հայաստանից փորձում էին կերտել զուտ հայրենիք` առանց պետական ինստիտուտներ կառուցելու, 3 տարի էլ փորձում են անունը դնել պետություն` վիրահատական միջամտությամբ զրկելով պատմությունից ու շարունակականությունից:

Ահա այստեղ է, որ իմ համար բացվում է «լևոնական» ասվածի ամբողջ էությունը:

90-ականների իշխանությունը` Տեր Պետրոսյանի գլխավորությամբ գտել էր այն ոսկե միջինը, որտեղ պետությունն ու հայրենիքը միավորվում են մի անքակտելիության մեջ, ինչպես Խալիֆաթի պարագայում հոգևորն ու աշխարհիկը:

90-ականների Հայաստանն ուներ բացառիկ գիտակցում իր արմատների, իմաստի ու շարունակականության գաղափարի մասին, միևնույն ժամանակ ոսկերչական ճշգրտությամբ աշխատում էր պետական իսնտիտուտների կայացման վրա:

Պատերազմի պայմաններում էդ մարդկանց հաջողվեց կերտել նաև անհավանական հաղթանակ` ինչն անհնար էր առանց հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման ու բավականին կենսունակ պետություն:

Եվ եթե կործանիչ պատերազմից ու պետությունն անդունդը գլորելուց հետո «էժան գրչակը» դեռ տիտղոսակրի դիրքով կառավարում է կարողանում իրականացնել, դա 90-ականների հիմնադիր հայրերի գցած հիմքերի արդյուքն է:

Սրանց ստեղծած միակ համակարգը 5 տարում, երևի թե Երևանի տրանսպորտային համակարգն է, որի ողբալի վիճակի մասին ավելի լավ է լռենք:

Ոչ ռոբասարգսյանական ֆիդայական Հայաստանը, և ոչ էլ նիկոլական անհայրենիք Հայաստանը ի զորու չեն դիմակայելու մեր առջև ծառացած մարտահրավերներին:

Դա միայն կարող է անել լևոնական «խալիֆաթը»` հոգևորի ու պետության միաձուլմամբ: 

Լևոնականություն, որն ամենևին էլ կարևոր չէ թե ով կիրականացնի...