Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 9 աճյուն
Երեկ, հունվարի 4-ին Մեխակավան(Ջաբրաիլ) -Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական անձինք են (երկու կին, մեկ տղամարդ):
Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:
Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:
Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: