«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:  

Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

  1. Արտաքին գործերի նախարարություն
  2. Պաշտպանության նախարարություն
  3. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  4. Արդարադատության նախարարություն
  5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
  7. Բնապահպանության նախարարություն
  8. Առողջապահության նախարարություն
  9. Ֆինանսների նախարարություն
  10. Էկոնոմիկայի նախարարություն
  11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: