«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀԲՃ. Սեպտեմբերի 20-ին հայտարարում ենք Բնապահպանական մոբիլիզացիայի օր

ՀԲՃ. Սեպտեմբերի 20-ին հայտարարում ենք Բնապահպանական մոբիլիզացիայի օր

Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն կարևորագույն օրն է, որին ամեն մեկիս հավաքական, ինչպես նաև ապակենտրոն մասնակցությունն իրավիճակ է փոխելու:

Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ կապված լինելու են տարբեր միջոցառումներ, որոնց մասին այս իվենթի էջում պարբերաբար թարմացումներ ու իրազեկումներ կանենք։

Բազմաթիվ քաղաքացիների այլևս վստահություն չեն ներշնչում Ամուլսարի հարցում կառավարության որոշումը հետաձգելու պատճառաբանությունները, որոնք, կարծես, ամեն ինչ տանում են դեպի ընթացակարգային փակուղի և փորձում են մաշեցնել շարժումը:

Սեպտեմբերի 20-ին նաև ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին Կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակում (https://globalclimatestrike.net/):

Սեպտեմբերի 20-ին մենք հայտարարում ենք Բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտում ենք, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում: Ինքնակազմակերպված խմբերին, կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ ենք անում հանդես գալ սեփական միջոցառումներով և հավաքներով ու բարձրաձայնել Հայաստանի խիստ աղետալի վիճակում գտնվող բնապահպանական խնդիրները և պահանջել հրատապ և արմատական փոփոխություններ, որպես առաջին քայլ՝ դադարեցնելով Ամուլսարում հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են:

Ապակենտրոն միջոցառումների ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը։

ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ, ժամը 13։00։ Պուրակի միջոցառումների ցանկը կթարմացնենք շուտով։

ԺԱՄԸ 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը ԿՄԻԱՆԱՆ Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։

Երթուղին հետևյալն է․
Արամ Խաչատրյանի արձան - Սայաթ Նովա փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ։

 Հայկական բնապահպանական ճակատ