«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՀԴՄ-ներ կարող են ներկրել բոլորը և վաճառել իրենց ուզած գներով

ՀԴՄ-ներ կարող են ներկրել բոլորը և վաճառել իրենց ուզած գներով

ՀԴՄ-ներ կարող են ներկրել բոլորը և վաճառել իրենց ուզած գներով: Այս մասին որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում:

Այս որոշմամբ  ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու իր մենաշնորհից:

«Սա շատ կարևոր որոշում է շուկայի ազատականացման տեսակետից և շատ հաճախ բարձրաձայնված խնդիրներից է, որը լուծվում է կառավարության որոշմամբ»,- հարցի քննարկման ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.

Ընդունված որոշմամբ` կառավարությունը ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին զրկում է ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու գործառույթից: Այսուհետ այդ գործառույթը կարող են իրականացնել բոլոր տնտեսվարողները,եթե նրանց ներկրած ՀԴՄ-ները համապատասխանում  են ՀՀ-ում գործող տեխնիկական պահանջներին:

«Այսինքն` ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է բացառապես սահմանամերձ համայնքներին անվճար ՀԴՄ-ներ տրամադրելով ու դրանց տեխնիկական սպասարկումն իրականացնելով»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում էր ներառվել հենց ՊԵԿ-ի նախաձեռնությամբ :