«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ՀՀ ԱԳՆ խոսնակ. ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսության հետ

ՀՀ ԱԳՆ խոսնակ. ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսության հետ

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով»,–նշել է Բադալյանը։

  • Հյուպատոսության հեռախոսահամարը հետևյալն է` +7 989 502 96 50։
  • Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։ 

Նշենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։

Ըստ tass.ru-ի՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այդ տեղեկությունները կեղծ են։ Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ նախագահը տեղեկացվել է Պրիգոժինի շուրջ ծավալվող դեպքերի մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «ձեռք են առնվում անհրաժեշտ միջոցներ»։

Պրիգոժինի հայտարարությունները հիմք են հանդիսացել զինված խռովության կոչ անելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար, հաղորդել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում՝ Պրիգոժինին կոչ անելով դադարեցնել հակաօրինական գործողությունները, որոնց համար ՌԴ ՔՕ-ն սահմանում է ազատազրկում 12-20 տարով։

ԱԴԾ-ն «Վագներ» ՄՌԸ մարտիկներին կոչ է արել ձերբակալել Պրիգոժինին և հրաժարվել նրա հրամանները կատարելուց, իսկ «հատուկ ռազմական գործողությունների» գոտում ռուսաստանյան խմբավորման փոխհրամանատար Սերգեյ Սուրովիկինը «Վագներին» հորդորել է ենթարկվել Ռուսաստանի նախագահի հրամանին և բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։

Չեչեն զինվորականներն ու մարտիկները մեկնել են լարվածության գոտի, Telegram ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Տեղեկությունը հայտնում է  ria.ru-ն։

«Չեչնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի զինվորները մեկնել են լարվածության գոտի։ Մենք ամեն ինչ կանենք՝ պահպանելու համար Ռուսաստանի միասնությունը և պաշտպանելու նրա պետականությունը»,- գրել է նա։

Կադիրովը շեշտել է, որ խռովությունը պետք է ճնշվի, և եթե դրա համար կոշտ միջոցներ պետք լինեն, չեչեն ռազմիկները պատրաստ են դրանց, հավաստիացրել է նա։

Տեղի ունեցողը Կադիրովն անվանել է «դանակի հարված մեջքին»։  Ըստ նրա՝ պատերազմը անձնական նեղացածության և թիկունքում վեճերը լուծելու ժամանակը չէ։ «Թիկունքը պետք է միշտ հանգիստ և հուսալի լինի։ Պատկերացրեք, թե հիմա ինչ են զգում մեր զինվորները խրամատներում, որոնց առջև թշնամին է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրություն»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք ստորագրեց, որը 30 օրվա կալանք է նախատեսում ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։

Նշենք նաև, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր ուժերը Դոնի Ռոստովում են:

Լրացված.

«Վագների» զինյալներն իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ. խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի այս հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում նրա մամլո ծառայության կողմից։