Պաշտոնական
ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի է
Այսուհետև կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի հետևյալ հղումով` https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/:
Այն կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին, տեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ-ն հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել քաղաքացիներին սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:
Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»: