ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցչի պաշտոնավարումը. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»,- նշեց Նաղդալյանը եւ հավելեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:
Թե ինչ խնդիրներ կան, որոնց պատճառով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ չգիտի։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը։
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի։