Պաշտոնական
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել հայկական ավիափոխադրողներից
«2020-ի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ընդգրկեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակում` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:
Այսպիսով՝ մինչև 2022 թվականն արգելվում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար:
Սա վերաբերում է ստորև բերված սուբյեկտները, սակայն չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ: