ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ․ մարդահամարի նախնական տվյալները
ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ․ մարդահամարի նախնական տվյալները:
Մշտական բնակչության թվի ցուցանիշը 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ կազմել է 2 928 914 մարդ:
Մշտական բնակչության թիվը ներառում է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա, նաև ժամանակավոր բացակա (ՀՀ-ից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձինք) բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարը։
2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ առկա բնակչության թիվը կազմել է 2 638 917 մարդ։
Առկա բնակչության թիվը ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա (ՀՀ-ում ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով գտնվող և մշտապես չբնակվող անձինք) բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարն է:
2001թ․ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 213 011, առկա բնակչության թիվը՝ 3 002 598 մարդ, 2011թ․ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 018 854, առկա բնակչությանը՝ 2 871 771 մարդ։