Կարեվոր
ՀՀ զորամասերից մեկում 20 տարեկան զինծառայողի դի է հայտնաբերվել
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը
Մայիսի 24-ին, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը: