«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՀՀԿ խորհրդի անդամը Արամ Սիմոնյանին կոչ է անում հրաժարական տալ

ՀՀԿ խորհրդի անդամը Արամ Սիմոնյանին կոչ է անում հրաժարական տալ

ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ

Անկեղծ ասած՝ երկար ժամանակ մտորում էի՝ անդրադառնալ այս թեմային, թե ոչ: Սակայն տեսնելով, թե ովքեր են Համալսարանի ակադեմիական ազատության «պաշտպանները»՝ չէի կարող կարծիքս չհայտնել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Ցոլակ Հակոբյանը:

2003թ.-ից համալսարանական եմ, 2006-2008թթ. հանդիսացել եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, 2008-2012թթ. ղեկավարել եմ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, հանդիսացել եմ Ֆակուլտետային խորհրդի, ԵՊՀ խորհրդի և Գիտական խորհրդի անդամ: 2012թ.-ից ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս եմ: 

Այս օրերին հաճախ են ինձ հարցնում, թե ինչու չեմ հայտնում իմ կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր չէի կարող չխոսել, քանի որ հարազատ համալսարանը «որոշ ներկայացուցիչներ» դարձրել են իրենց անձնական խնդիրների լուծման հարթակ՝ իրենց իրական նպատակները քողարկելով բուհի հեղինակության և ինքնավարության համար մղվող պայքարի ներքո: Կարծում եմ՝ ԵՊՀ հեղինակության մասին իսկապես մտահոգվող անձը չպետք է կառչի իր աթոռից, չպետք է Գիտական խորհուրդը և համալսարանակններին գործիք դարձնի իր անձնական խնդիրների լուծման համար: Համալսարանը օր առաջ պետք է ունենա նոր ընտրված ռեկտոր ո՛չ միայն՝ 100-ամյակը պատշաճ կազմակերպելու, այլ նաև հետագա ուսումնական գործընթացում նոր հայացք, բարեփոխում և առաջընթաց բերելու համար: 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բուհի ներսում առկա են մի շարք խնդիրներ և կոռուպցիոն երևույթներ: Դեռևս 2010թ.-ից ԵՊՀ ղեկավարության հովանավորությամբ ինչ-որ ուսանողական խումբ ստորագրահավաք էր կազմակերպում Ուսանողական խորհրդի լուծարման համար՝ նպատակ ունենալով ոչնչացնել բուհի ներսում խնդիրների և կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնող կառույցը: 

2010թ-ին, ելույթ ունենալով առաջին կուրսեցիների երդմնակալության արարողության ժամանակ, մեջբերեցի Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը. «Կեցցե՛ այն համալսարանը, որ վաղն է գալու»:

Հուսամ՝ եկել է այդ համալսարանը ունենալու ժամանակը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Արամ Սիմոնյանը հենց այսօր հրաժարականի դիմում ներկայացնի՝ Համալսարանի հեղինակությանն ու միջազգային վարկին է՛լ ավելի մեծ վնաս չհասցնելու համար: 

Հ.Գ. դիմում եմ այս խնդիրը քաղաքականացնողներին. ես ինքս Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ եմ և չեմ կիսում ձեր կարծիքն այն մասին, թե այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի: