Հաղթանակած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախից հրավեր չի ստացել
Արցախում մայիսի 9-ի եռատոնի ( Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը) միջոցառումներին մասնակցելու հրավեր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստացել: Այս մասին armtimes-ի հարցին ի պատասխան ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հայտնի է, որ տոնի առթիվ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ:Արցախ է հրավիրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը. դատարանը թույլատրել է նրան մեկնել Արցախ:
Նշենք, որ մայիսի 9-ին Արցախ է մեկնելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Նախագահների այդ խնդրագիրը մերժվել է: