Կարեվոր
Հոկտեմբերի 10-ին թշնամին կրակել էր հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմից կորուստներ չկան: