Պաշտոնական
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել
Հունան Պողոսյանը նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը:
«Հունան Պողոսյանը գրել է հրաժարականի դիմում, բայց այս պահին շարունակում է պաշտոնավարումը, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը»,-ասաց Ավագյանը:
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին: