Տեղեկատու
Հունիսի 17-ից կգործարկվի Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 17-ից կգործարկի Երևան-Շորժա էլեկտրագնացքը՝ հանգստի սեզոնին առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները բեռնաթափելու նպատակով:
Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ` մինչև Շորժա:
Գնացքը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից կմեկնի 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին։
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից կմեկնի 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին: