«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ինչ սպասել նախկին քաղբանտարկյալների արդարացման գործընթացից (տեսանյութ)

Ինչ սպասել նախկին քաղբանտարկյալների արդարացման գործընթացից (տեսանյութ)

Քաղբանտարկյալների, նաև Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական հայացքների համար նախկինում բանտարկվածների համար արդարացման գործընթաց է մեկնարկել՝ հանդիպումներ են լինում պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։

Ո՞ր փուլում է պրոցեսը, ուր ենք գնում և ինչի ենք հասել. «Առաջին լրատվական»-ի հարցին ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․

«Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ես մոտ մեկ ամիս առաջ հանդիպել ենք գլխավոր դատախազի հետ։ Ի զարմանս ինձ՝ դատախազությունը շատ կառուցողական դիրքորոշում ուներ այս հարցում։ Կարծում եմ՝ այդ կառուցողական դիրքորոշումը նաև արդյունավետ կլինի ինչպես մեր գործնական շփումների ընթացքում, այնպես էլ 2008-ի քաղբանտարկյալների արդարացման հարցում։ Մենք արդեն ունենք աշխատանքային կոնտակտներ, և այս շաբաթ մեր կողմից կներկայացվի դատախազության բողոքների առաջին փաթեթը։ Մենք ունենք նման պայմանավորվածություն՝ նոր երևան եկած հանգամանքներով, դատական սխալի հիմքով կամ մեկ այլ հիմքով մենք բողոքներ կներկայացնենք Վճռաբեկ դատարան, որպեսզի արդարացման դատական ակտեր կայացնենք կամ բեկանենք»։

Ո՞րն է կարևորությունն այս գործընթացի, ի՞նչ է այն տալու  հարցին նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն ասաց․

«Բնականաբար, կտա այն, որ արդարացման վերջնական վճիռը կլինի։ Բայց ես դրան այնքան էլ կարևորություն չեմ տալիս։ Ես ավելի շատ նշանակություն կտայի նրան, թե այն մարդիկ, որոնք մեզ հանիրավի դատապարտել են, ի՞նչ պատիժ պետք է կրեն։ Կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է վեր հանի նաև այդ հարցերը»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյությում