«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ինչպես գրվեց Անկախության հռչակագիրը. «Ազատություն» (տեսանյութ)

Ինչպես գրվեց Անկախության հռչակագիրը. «Ազատություն» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, չեն դադարում քննարկումները, որ իրականում թիրախը Անկախության հռչակագիրն է, որտեղ Բաքուն ու Անկարան տարածքային նկրտումներ են տեսում:

Իշխանությունը հերքում է, թե արտաքին պահանջ կա, բայց ընդունում է, որ Անկախության հռչակագիրը հարևան Թուրքիային և Ադրբեջանին դուր չի գալիս:

«Ազատության» «Բացատրում է Լազարյանը» հաղորդումն այս անգամ պատմում է՝ ինչպես է ընդունվել Անկախության հռչակագիրը, ինչ և ինչպես է գրվել այդ փաստաթղթում, որին մինչ օրս հղում են անում Սահմանադրության բոլոր տարբերակները։

Բոլոր կետերն ու հատուկ կարծիքները մանրամասն քննարկվել են, առանձին -առանձին քվեարկվել, և Գերագույն խորհուրդը որոշել է գնալ Անկախություն հռչակելու ճանապարհով: Թե ինչու, պատմաբան, հռչակագիրն ընդունած Գերագույն խոհրդի պատգամավոր Աշոտ Սարգսյանն ասում է՝ Հայաստանն ընտրել է ՀՍՀՄ օրենքների շրջանակներում մնալու ճանապարհը, որովհետև հայտնի չէր, թե ինչ կարող էր տեղի ունենալ:

Ի տարբերություն Հայաստանի, մեկ տարի անց՝ 1991 թվականին, հարևան Վրաստանն ու Ադրբեջանը գնացին անկախությունը վերականգնելու ճանապարհով: Նրանք ոչ թե անկախություն հռչակեցին, այլ ընդունեցին հռչակագրեր անկախության վերականգնման մասին: Ըստ փորձագետների՝ Հայաստանը որոշեց չգնալ անկախությունը վերականգնելու ճանապարհով, որպեսզի չկրի նաև առաջին պետության կնքած պայմանագրերի բեռը:

10.02.2024թ.

«Ազատության» ամբողջական անդրադարձը՝ տեսանյութում.