«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Իրանի սահմանային բնակավայրում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ (տեսանյութ)

Իրանի սահմանային բնակավայրում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7:30-ին Իրանի սահմանային Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթեփե գյուղում խոցվել է Ադրբեջանին պատկանող Harop («Հարոպ») տեսակի մահապարտ անօդաչու թռչող սարք:

Խոցված անօդաչուի նկարներն ու տեսագրությունը հայտնվել են համացանցում:

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչուն վնասներ չի պատճառել գյուղին, իսկ Արդաբիլի նահանգապետը հայտնել է, որ հետազոտվում է այս անօդաչու թռչող սարքի պատկանելությունն ու այն, թե ինչպես է այն վայր ընկել Իրանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է razm.info-ն: