«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Կապիրկին. Խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց նրանց ներկայությունը զսպում է էսկալացիան ԼՂ-ում

Կապիրկին. Խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց նրանց ներկայությունը զսպում է էսկալացիան ԼՂ-ում

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց Ռուսաստանի ներկայությունը էսկալացիա թույլ չտալու կարևոր գործոն է, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում համապատասխան համաձայնագրերի շրջանակներում իր ունեցած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմակայանը, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան նաև հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով` ցավոք, խաղաղապահների հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում, բայց դա չի ջնջում այն փաստը, որ այն Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման առանցքային գործոնն է:

«Սա, իմ կարծիքով, ապացուցելու կարիք չի զգում: Նույնիսկ հիմա, այն պայմաններում, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ մեծ դեր են խաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու առումով՝ աջակցություն ցուցաբերելով կենսական պարագաների, սննդի մատակարարման հարցում։
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այդ ոլորտը զգայուն է և ոչ հրապարակային», - հավելել է Ռուսաստանի դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինի խոսքով, Հայաստանում իրավիճակն առհասարակ առանձնահատուկ է. հանրապետությունում կա ռուսական ռազմակայան, գործում է զորքերի միացյալ խմբավորում, և դա, բնականաբար, ենթադրում է համատեղ միջոցառումներ, զորավարժություններ՝ բավականին կանոնավոր հիմունքներով:

Խոսելով համատեղ զորավարժությունների մասին ՝ նա նշել է, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման ու ամրապնդման, խնդիրների ու հակասությունների քաղաքական կարգավորման համար պայմանների ստեղծման ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս:

Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունը չի դիպչում երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, հարցազրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը։

«Տարաձայնություն բառն ինձ մոտ մի փոքր զուսպ վերաբերմունք է առաջացնում։ Ի՞նչ ենք հասկանում տարաձայնություն ասելով: Եթե խոսենք մեր հարաբերությունների նկատմամբ սկզբունքային մոտեցումների մասին, ապա, իմ կարծիքով, այստեղ տարաձայնություններ, որպես այդպիսին չկան։ Երկու կողմից էլ կա դրանց կարևորության ըմբռնում, կա դրանց զարգացման տրամադրվածություն։ Եղել է և կա ըմբռնում, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան այնպես, որ առավելագույնս համապատասխանեն մեր երկրների շահերին, նպաստեն մեր երկրների առջև ծառացած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ այս առումով դժվար է տարաձայնությունների մասին խոսել»,-ասել է Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով` ներկայիս աշխարհում՝ իր հակասական միտումներով, երկկողմ հարաբերությունները լուրջ մարտահրավերների են բախվում: Սակայն գլխավորը, ըստ Կոպիրկինի, ոչ թե այդ մարտահրավերների առկայությունն է, այլ երկու կողմերի քաղաքական կամքի առկայությունը՝ պատշաճ կերպով արձագանքելու այդ մարտահրավերներին, պահպանելու հարաբերությունների այն առանցքը, այն հիմնարար սկզբունքները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում և կապված են ոչ այնքան պետությունների, որքան ժողովուրդների, մարդկանց միջև փոխհարաբերությունների հետ: Դրանք պահպանելու և ամրապնդելու տրամադրվածություն կա, դա ամենակարևորն է:

Ինչ վերաբերում է այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին, ապա  Կոպիրկինի կարծիքով, դա անխուսափելի է, քանի որ օրակարգը շատ հագեցած է, շատ հարցեր կան, այդ թվում՝ երկրների անվտանգությանը, շահերին և երրորդ խաղացողների գործունեությանը վերաբերող:

«Ուստի այստեղ կարող են տարբեր տեսլականներ, դիրքորոշումներ լինել, բայց դա նորմալ է։ Խոսքը երկու ինքնիշխան պետությունների շահերի մասին է, որոնք իրականացնում են այն օրակարգը, որն անհրաժեշտ են համարում։ Բայց կարծում եմ՝ դրանք այն հարցերն են, որոնք չեն դիպչում մեր հարաբերությունների գլխավոր հիմքերին»,- նշել է Կոպիրկինը։
Եթե դիրքորոշումների տարբերության կոնկրետ օրինակ վերցնենք, ապա դա երրորդ խաղացողների ակտիվ ներգրավումն է տարածաշրջանային հարցերում։ Այստեղ Մոսկվան իր տեսակետն ունի, որը չի թաքցնում։
Մասնավորապես, կողմերը տարբեր կերպ են մոտենում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությանը։

«Մեր դիրքորոշումը, այդ թվում՝ բարձր քաղաքական մակարդակով, մենք միանշանակ արտահայտել ենք, բայց, կրկնում եմ` դա երկու ինքնիշխան պետությունների փոխհարաբերությունների մի մասն է, որը, համոզված եմ, չի դիպչում մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է Կոպիրկինը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: