Պաշտոնական
Կառավարությունում որոշվել է, որ պետք է փակցնել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում էլ է փակցված, քանի որ կարգն է այդպես.
«Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգեր կան։ Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը»,- նշեց նա։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրամայել է, որ իր լուսանկարները պետական պաշտոնյաները աշխատասենյակներում կախեն: