«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Կարպիս Փաշոյան. Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը շարունակական ընթացքի մեջ է (տեսանյութ)

Կարպիս Փաշոյան. Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը շարունակական ընթացքի մեջ է (տեսանյութ)

ԵԱՏՄ նիստի ընթացքում Փաշինյան-Ալիև բանավեճը դիվանագիտական հաղթանակ, ինքնիշխանության հաղթարշավ, ռուս-ադրբեջանական տանդեմի մերկացում ներկայացնելն ընդամենը պրովինցիալ հայրենասիրության և ցեղային հպարտության դրսևորում է։

Համանման ոգևորություն մենք բազմիցս ենք տեսել, ինչին որպես կանոն հաջորդել է պարտությունը, աղետը, ողբերգությունը։ Հիշենք Փաշինյանի և Ալիևի բանավեճը Գարեգին Նժդեհի վերաբերյալ, ԱՄՆ-ում Դավիթ Տոնոյանի կողմից «Նոր պատերազմ, նոր տարածքներ» դոկտրինի հռչակումը, համանախագահներին հաթաթա տալը, Սարդարապատում փառքի զորահանդեսը և այլն։

Նոր այս «հաղթանակը» վկայությունն է, այն իրողության, որ մեր ինտելեկտուալ շրջանակները նորից պարփակվել են իրենց պրովինցիայի բարձր պարիսպների ներքո և գործընթացի էության վրա ուշադրություն դարձնելու փոխարեն առաջնային են դարձնում խոսքը, ձևը, մարտնչող դիրքավորումը։

Մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ վեհ խոսքն ու հպարտ դիրքավորումը զրո արժեք ունեն, քանի դեռ դրա հիմքում բացակայում են քաղաքական կուրսը և միտքը, հետևողականությունն ու ճիշտ որոշում կայացնելու կամքը։ 
Մարդիկ նաև չեն հասկանում, որ Պուտինին ու Ալիևին հաթաթա տալով ինքնիշխան ու անկախ չեն դառնում։

Ցավոք սրտի, ֆեյսբուքը ապրում է անընդհատ տեսարաններ սպառելու տրամաբանությամբ, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը շարունակական ընթացքի մեջ է։

Կարպիս Փաշոյան