Կարպիս Փաշոյան. Տիկնայք և պարոնայք, դուք գլխակեր տգետներ եք
20 տարի շարունակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները փորձում են բազմաչարչար տգետներին բացատրել երկու պարզ ճշմարտություն․
ա/ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը երբեք չի լինելու պրոհայկական
բ/ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխվել է ռուս-թուրքական փոխհարաբերությունների տիրույթ։
20 տարի էս ամենի մասին խոսվել է և շատ կոնկրետ նախազգուշացվել՝ իրերի այսպիսի դասավորությունը կարող է հանգեցնել իրական աղետի՝ Ղարաբաղի կորստին և Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։
Իսկ հիմա ճակատագրի հեգնանքով իրենք իրենցից պատիվ գտած, մեծամիտ, ինքնասիրահարված ու միևնույն ժամանակ տգետ ու տհաս վերլուծաբանները, քաղաքագետները, քաղ․ հասարակության ներկայացուցիչներն ու ակտիվիստները առողջ միզող հորթի ինքնավստահ դեմքի արտահայտությամբ ճառեր են կարդում Ռուսաստանի դավաճանության, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս-թուրքական դավադրության և այլնի մասին։
Տիկնայք և պարոնայք, դուք գլխակեր տգետներ եք։