Կարեվոր
Կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների հանդիպումը:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հանդիպման մեկնարկի մասին:
«Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»,-գրել էր Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին, նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: