Հասարակություն
Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 663 են, հայտնում եէ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքը։
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -663
- Բուժվածներ - 33
- Փաստացի բուժվողներ - 626
- Բացասական թեստեր - 2940
- Մահվան ելքեր - 4
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․
«Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»։