Պաշտոնական
Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1039. գրանցվել է մահվան ևս 1 դեպք
Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
- Նոր դեպքեր - 26
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1039
- Բուժվածներ - 211
- Փաստացի բուժվողներ - 814
- Ընդհանուր թեստեր - 7631
- Մահվան ելքեր - 14
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։