Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1111
Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
- Նոր դեպքեր - 44
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1111
- Բուժվածներ - 297
- Փաստացի բուժվողներ - 797
- Ընդհանուր թեստեր - 9095
- Մահվան ելքեր - 17
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ։