Լևոն Տեր-Պետրոսյան. «Մեղրիի» տարբերակ՝ մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ» (տեսանյութ)
Ներկայացնում ենք ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի փետրվարյան ելույթից մի հատված, որտեղ նա անդրադարձել է այսպես կոչված, «Մեղրիի» տարբերակին` այն որակելով ՙ մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ:
«Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք»:
Ապա Տեր-Պետրոսյանը նշեց է. «Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր»:
Ամբողջական՝ տեսանյությում