«  Մարտ 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ինչ է ստացվում երբ երկու թերուս սկսում են «կրթել» ազգին

Լևոն Զուրաբյան. Ինչ է ստացվում երբ երկու թերուս սկսում են «կրթել» ազգին

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում:

Նույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած եւ կյանքում` քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երեւակայում է գերագույն գլխավոր հրամանատար: Այսինքն, պարտություն, կործանում ու ավեր:

Մեր ժողովրդին մ´ի «նորաձեւեք», այ խունվեյբիններ, գիտությունն ու կրթությունը մոդայիկ շոր կամ ակնոց չի, որ հագնեք եւ կարծեք, որ այլեւս կիրթ եք ու գիտակ: Ոչ էլ խաղամոլության նման արատ է, որ որոշել եք պարտադրաբար սահմանափակել «ակադեմիական քաղաքի» համակենտրոնացման ճամբարում, մի քաղաքականություն, որն այլ երկրներում կիրառվում է խաղատների կամ ալկոհոլ սպառելու օբյեկտների նկատմամբ:

Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերակրթությունը» կամ, ավելի ճիշտ` «վերադաստիարակությունը», որի տակ հասկանում են «անառողջ հայրենասիրության» արմատական բնաջնջումը հանուն Ալիեւի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի:

Լևոն Զուրաբյան