«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Սոչիի հայտարարությունն ունի 2 կարևոր արդյունք, որի մասին չեն խոսում

Լևոն Զուրաբյան. Սոչիի հայտարարությունն ունի 2 կարևոր արդյունք, որի մասին չեն խոսում

Սոչիի հայտարարությունն ունի բավականին կարևոր 2 արդյունք, որի մասին ոչ մեկ չի խոսում, աչք են փակում, Factor TV-ի հարցազրույցում նշում է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«...Ադրբեջանն այս հայտարարությամբ առաջին անգամ պատմության մեջ կատարում է մի հատ քայլ: Ինքը ստորագրում է՝ զերծ մնալ ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից որևէ հարց լուծելու առումով: Իհարկե, Ադրբեջանի խոսքին կամ թղթի ստորագրությանը մենք չպիտի անվերապահ հավատանք, որովհետև միքիչ իրավիճակ փոխվի՝ իրենք շատ հանգիստ կարող են դրժել: 1992 թվականից սկսած Ադրբեջանը մշտապես ասել է բոլոր ֆորումներում, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ինքն իրավունք ունի ուժ կիրառել ծագած հակասությունները լուծելու նպատակով, քանի որ տեղի է ունեցել ագրեսիա իր տարածքի նկատմամբ:

Այդ իրավունքի վրա Ադրբեջանը պնդել է մշտապես: Անգամ 2020 թվականից հետո Ադրբեջանը չի ստանձնել իր վրա միջազգային պարտավորություն ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին: Երբեք չի ստանձնել, սա առաջին փաստաթուղթն է թեկուզ թղթի վրա: Առաջին անգամ Ադրբեջանն իր վրա ստանձնում է միջազգային պարտավորություն ուժ չկիրառելու վերաբերյալ: Սա ինչ-որ առումով դրական զարգացում է: 

Բայց այդ ամենն  ինչն արվում է մի իրավիճակում, երբ օկուպացված է տարբեր տվյալներում Հայաստանի Հանրապետության 150 քառակուսի կիլոմետր տարածքը: Հիմա փաստորեն Հայաստանն էլ է իր վրա միջազգային պարտավորություն վերցրել, որ ինքը չի կիրառելու ուժ: Սա նշանակում է, որ մենք ըստ էության ֆիքսում ենք ինչ-որ ստատուս քվո ներկա վիճակով: Ադրբեջանը հասկացանք, հրաժարվեց ուժային լծակներից գոնե խոսքերով, բայց Հայաստանն էլ հրաժարվեց իր տարածքը հետ բերելու իրավունքից: Այս ստատուս քվոն ստորագրելով ներառում է 150 քառակուսի կիլոմետր օկուպացիա Ադրբեջանի կողմից»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: