«  Հուլիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյանը զգուշացնում է՝ հետո ուշ կլինի (տեսանյութ)

Լևոն Զուրաբյանը զգուշացնում է՝ հետո ուշ կլինի (տեսանյութ)

Factor.am–ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

 – Պարո՛ն Զուրաբյան, Արդարադատության նախարարությունը մշակել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ընդունո՞ւմ եք կոռուպցիայի դեմ պայքարի այդ տարբերակը։

 – Նախ՝ ես շատ մեծ վերապահմամբ եմ մոտենում, այսպես կոչված, գործիքակազմային կամ ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Ես չեմ թերագնահատում դրանք, ես գտնում եմ, որ ճիշտ գործիքներ ունենալն անհրաժեշտ է, բայց նույն գործիքով կարելի է և՛ ջարդել, և՛ կառուցել։ Այստեղ կարևոր է այդ գործիքը կիրառողի քաղաքական կամքը:

 – Իշխանությունների մոտ կա՞ այդ քաղաքական կամքը։

 – Ես շատ լուրջ վերապահումներ ունեմ, որովհետև մեր ժողովուրդն էլ է հասկացել, որ կոռուպցիայի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է: Հենց այդ պատճառով էլ կատարեց անցած տարվա մայիսյան հեղափոխությունը։ Այսինքն՝ այս իշխանությունների առաջին գործը պետք է լիներ այդ ողջ կոռուպցիոն համակարգը կազմաքանդելը, ապօրինաբար հարստացած պաշտոնյաններին պատժելը։

...Միքայել Մինասյանը բենզինի մոնոպոլիա ուներ, խախտում էր օրենքներ, բայց հիմա հոդվածներ է գրում և ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում։ Մանվել Գրիգորյա՞նն էր Սերժ Սարգսյանի կոռուպցիոն բուրգի միակ պատասխանատուն:

Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ անձամբ Սերժ Սարգսյանը, նրա հարազատներն ու ավազակապետ գեներալները որևէ պատասխանատվություն չեն կրում։

Ես կարող եմ մտածել, որ կա՛մ Ս.Սարգսյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ իշխանությունը ոչ բռնությամբ հանձնելու դիմաց ինքը չի հետապնդվի, կա՛մ պոստ-ֆակտում իշխանությունն առանց բռնության հանձնելու դիմաց իրեն հանգիստ են թողել: