Հայաստան
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է». Կլաարը ժամանում է Երևան
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում գրել է, որ ժամանում է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու։
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի համար ճանապարհ գտնելու: Եվրամիության նպատակը մնում է համապարփակ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը», - նշել է Կլաարը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։