Պաշտոնական
Մահացել է Երվանդ Մանարյանը (լուսանկարներ)
96 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ–ին Իրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Երվանդ Մանարյանը հայտնի է որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացի, մշտապես մասնակցել է նախկին ռեժիմի դեմ անցկացվող հանրահավաքներին, ելույթներ ունեցել: