«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Մամիկոն Կանոյան. Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներին

Մամիկոն Կանոյան. Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներին

Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներին

Ընտրություններին դեռ ժամանակ կա, բայց հենց այս փուլում է որոշվում արդյունքի զգալի մասը՝ ոչ միայն քարոզչությամբ, այլ առաջին հերթին համակիրների կազմակերպվածությամբ, կարգապահությամբ և քաղաքական հասուն մոտեցմամբ։

1. Այս օրերին փորձ է արվելու մարդկանց համոզել, թե պետք է քվեարկել ոչ թե սեփական քաղաքական համոզմունքով, այլ այս կամ այն «ավելի անցողիկ» համարվող ուժի օգտին։ Այս տրամաբանությունն է տարիներ շարունակ վերարտադրել նույն քաղաքական փակ շրջանը, որտեղ ընտրությունը կատարվում է ոչ թե ծրագրի, այլ վախի կամ պահի ազդեցության տակ։ Եթե կարծում եք, որ Հայ Ազգային Կոնգրեսն այն քաղաքական ուժերից է, որն ունի երկրի անվտանգության, տնտեսության, պետական կառավարման և զարգացման իրական, հստակ ու ռազմավարական ծրագիր, ապա ձեր քաղաքական որոշումը պետք է բխի այդ գնահատականից, ոչ թե հոգեբանական ճնշումից։

2. Այս փուլում ամենաարդյունավետ գործիքը անձնական շփումն է։ Ոչ մի գովազդ չի փոխարինի վստահելի մարդու հետ զրույցին։ Յուրաքանչյուր համակիր պետք է աշխատի իր անմիջական շրջապատի հետ՝ ընտանիքի, բարեկամների, ընկերների և գործընկերների հետ։ Պետք է մարդկանց բացատրել մի պարզ իրողություն․ այս ընտրություններում շատերը ներկայացնում են տարբեր մոտեցումներ, սակայն Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է պետության վերականգնման մանրամասն և համակարգային ծրագիր։

3. Ցանկացած ներքին բախում ընդդիմադիր դաշտում, փոխադարձ մեղադրանքներ կամ սադրանքներ աշխատում են մեկ ուղղությամբ՝ թուլացնել կենտրոնացված աշխատանքը։ Այս փուլում քաղաքական հասունությունը պահանջում է չմտնել երկրորդական հակամարտությունների մեջ և ռեսուրսը չվատնել աղմուկի վրա։ Էներգիան պետք է ուղղված լինի բացառապես ընտրողի հետ աշխատանքի վրա։

4. Ընտրությունները հաճախ որոշվում են ոչ թե համակիրների ընդհանուր թվով, այլ նրանց կազմակերպվածության մակարդակով։ Պետք է հստակ հասկանալ՝ ով արդեն պատրաստ է քվեարկելու, ով դեռ տատանվում է, ում հետ դեռ պետք է խոսել, և ով ընտրության օրը կարող է մասնակցության խնդիր ունենալ։ Այս փուլում երկրորդական քննարկումները գործնական արժեք չունեն։ Ճիշտ որոշումը բոլոր ռեսուրսները կենտրոնացնելն է մնացած օրերի արդյունավետ աշխատանքի վրա։

Վերջին հաշվով, քաղաքական արդյունքները որոշվում են ոչ թե աղմուկով, այլ կազմակերպվածությամբ, սառնասրտությամբ և կարգապահ աշխատանքով։ Հենց այդ պատճառով այս պահին անհրաժեշտ է մոբիլիզացնել բացարձակապես բոլոր ռեսուրսները։ Հայաստանը կանգնած է մի սահմանագծի առաջ, որտեղ հերթական սխալ քաղաքական որոշումների գինը կարող է լինել չափազանց ծանր, իսկ որոշ հետևանքներ՝ անշրջելի։

ՀԱԿ վարչության անդամ
Մամիկոն Կանոյան