«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Մարտի 1-ի գործերը քննած դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել

Մարտի 1-ի գործերը քննած դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել

ՀՀ դատավորների լիազորությունների կասեցման հիմք կարող են դառնալ միջազգային դատարաններում քննվող գործերով հայտնաբերված խախտումները։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նման կետ է առաջարկում ներառել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Օրենքի փոփոխության նախագիծնը հունիսի 14-ին ԱԺ-ում ներկայացրեց փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
Նա հայտնեց, որ նախագծի նախնական տարբերակում կարգավորումն առաջարկվում էր տարածել ՄԻԵԴ-ում քննվող գործերով հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերի վրա։ Սակայն Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է սահմանափակել օրենքի հետադարձ ուժի ժամկետը` այն սահմանելով ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 15 տարի։
«Այս առումով հարկ ենք համարում նշել, որ 2008-18թթ-ին ՄԻԵԴ-ում մի շարք գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսը դեռ քննվում են, և որոնցով արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ։ ՄԻԵԴ-ը դրանցով արձանագրել է սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության ու անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, հավաքների և միավորման ազատության խախտումներ»,- ասաց Մինասյանը։

Հարցրեց` արդյոք այս փոփոխության միջոցով հնարավորություն կընձեռվի՞ պատասխանատվության ենթարկել «Մարտի 1»-ի գործերով արդարացման վճիռներ կայացրած դատավորներին։

«Այո՛, այս փոփոխության միջոցով հնարավորություն է ընձեռվում հետ գնալ 15 տարի, ուսումնասիրել ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները, և եթե դրանցում արձանագրվեն կոնկրետ դատավորի կողմից դիտավորությամբ կատարված խախտումներ, ապա կարող ենք հետ գնալ ու կարգապահական վարույթի շրջանակում գործը վեր հանել, միջնորդություն ներկայացնել ԲԴԽ և այսօր օրենսդրությամբ գործող կառուցակարգերով պատասխանատվության ենթարկել կոնկրետ խախտում թույլ տված դատավորին»,- պատգամավորի հարցին ի պատասխան ասաց Մինասյանը։

Նշենք, որ օրինագիծը խորհրդարանում քննարկվում է առաջին ընթերցմամբ։