«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մարտի 1-ի գործը դարձավ քաղաքական մանիպուլյացիաների առարկա և օգտագործվեց քաղաքական նկատառումներով. «Առերեսում»

Մարտի 1-ի գործը դարձավ քաղաքական մանիպուլյացիաների առարկա և օգտագործվեց քաղաքական նկատառումներով. «Առերեսում»

Թեեւ 2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է», օրերս Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց գնահատական․ «Մարտիմեկյան ոճրագործության հետևանքների հաղթահարման առումով այսօր գտնվում ենք նույն վիճակում, ինչ է՛ր մինչև 2018 թվականը․ հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ չպատժված»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերն են՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ, կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն ու Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը:

Արմեն Խաչատրյան․ «Եթե մինչեւ հեղափոխությունը Հայ ազգային կոնգրեսի եւ յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար պարզ ու ակնհայտ էր, որ նախկին ռեժիմի օրոք մարտի 1-ը չի բացահայտվելու, քանի որ հենց նախկին ռեժիմն էր մարտի 1-ի գլխավոր շահառուներից մեկը, եւ այն ժամանակ մենք որեւէ ակնկալիք չենք ունեցել՝ 2018-ից հետո մենք ունեինք առնվազն այդ ակնկալիքն ու վստահությունը, որ իշխանությունը կունենա քաղաքական կամք իրավական գործընթացների արդյունքում մարտի 1-ի էջը թերթելու համար։

Գրեթե 4 տարի հետո մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ դատարանում որեւէ գործ չի քննվում մարտի 1-ի կազմակերպման կամ անմիջական կատարողների մասով։ Մենք ունենք իրավիճակ, որ 2008-2010 թթ․ քաղաքական հետապնդման հարյուրավոր ենթարկվածներից ընդամենը 20-նն են արդարացվել։

Ունենք իրավիճակ, որ հարյուրավոր քննիչներ, դատախազներ, որոնք կարել են այդ շինծու քրեական գործերը եւ դատավորները, որոնք որ կնքել են այդ քրեական գործերը, մեղադրական դատավճիռներ կայացրել․․․ որեւէ մեկի մասով չունենք արարքի քրեաիրավական գնահատական։

Այնպես որ՝ այս ամբողջ համատեքստում, մարտի 1-ի գործով որեւէ բացահայտում չի եղել։ Ավելին՝ գործը մտել է այնպիսի փակուղի, որից իրավական առումով դուրս գալու լուծում որեւէ իրավապահ, դատական կառույց չի գտնում»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում