«  Մայիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Մարտի 1. Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքը մերժվեց

Մարտի 1. Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքը մերժվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ,մայիսի 18-ին մերժեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպանական կողմը պահանջում էր նոր հանգամանքով վերանայել Ոսերչյանի գործով 2009 թվականին դատարանի կողմից կայացրած որոշումները: Մասնավորապես, Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործի վերանայման հիմքում որպես նոր հանգամանք դրել էր 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Եվրոպական դատարանը ճանաչել է Ոսկերչյանի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գտել է, որ կալանավորման անհրաժեշտ եւ բավարար պատճառներ ներպետական դատարանները չեն ներկայացրել: Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար: Պաշտպանական կողմը գտնում էր, որ ներպետական ատյանները նույնպես պետք է արձանագրեն Ոսկերչյանի իրավունքի խախտումը:

Մինչ մերժման որոշումը դատարանում  շարունակվեց բողոքի քննությունը: Դատական նիստին, սակայն, չէր ներկայացել Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատավոր Մհեր Արղամանյանն ասաց, որ Շուշանյանը դատարանի աշխատակազմին հայտնել է, որ ինքն այլ գործով քաղաքից բացակայում է, միաժամանակ հայտնել է, որ չի առարկում, որպեսզի բողոքի քննությունը շարունակվի իր բացակայության պայմաններում:

Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել բողոքը քննող դատավորներից երկուսին՝ Մհեր Արղամանյանին եւ Ալեքսանդր Ազարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, որը դատարանը հրապարակեց:

Ամբողջական՝ armtimes-ում