Մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կշարունակվի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Հունիսի 12-ին դատարանը հետաձգեց քննությունը՝ նախկին նախագահի պաշտպաններին մեկ օր տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար։
Քոչարյանի և մյուսների գործը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը:
Թարմացված
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:15-ին: