Պաշտոնական
Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն:
Նշենք, որ Զարիֆը Հայաստան է այցելել այսօր առավոտյան։
Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։