«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բացարձակապես անջատ (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բացարձակապես անջատ (տեսանյութ)

Մեր սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Բացարձակապես անջատ։
Կարող է իրականում այլ լինել, բայց ըստ սահմանադրության աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում եկեղեցին անջատված է պետությունից։ Եւ սա էր լուսավորությունից սկսած, արևմտյան քաղաքակրթության զարթոնքի հիմքը, որ վերջապես պետությունն ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից և կարողացավ ազատ զարգացնել իր գիտությունը, մշակույթը։ 

Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել «Էջմիածին» հանդեսի խմբագրությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է։ 

Լևոն Տեր-Պետրոսյան 
03.10.2011


Նշենք, որ Կաթողիկոսին գահից հեռացնելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի շուրջ մեկ տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հայտարարություն է տարածել,  նշելով, որ խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Հիշեցնենք.

Սահմանադրությունը 17-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրում է․

Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»