«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ նոր զեկույց են հրապարակել՝ Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը եւ թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր համատեղ նոր զեկույցն է՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը եւ թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»:

Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետեւանք է:

Զեկույցը նաեւ ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետեւ գրեթե նույն ձեւակերպումներով լայնորեն օգտագործվում եւ խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:

Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:

Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:

Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային եւ Սամվել Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս։ Հղումը ստորև»։