«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մոսկվան հանդես է գալիս գերիներ՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին

Մոսկվան հանդես է գալիս գերիներ՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև հունվարի 11-ին երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է։

«Եվ ռուսական կողմն այդ հարցերում աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորակազմի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու արտգործնախարարը, տվյալ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,-ասել է Զախարովան։

Ռուսաստանը միջազգային կառույցներին կոչ է արել միանալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնություն ցուցաբերելուն։ Ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատուն կայունացման հասնելուն զուգահեռ, նրա խոսքով, առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր մարդասիրական աջակցություն հատկացնելու խնդիրները: Բացի Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի համապատասխան ջանքերից, օգտակար կլիներ ներգրավել նաև այլ միջազգային մասնագիտական կառույցներ։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները շփման մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հնարավորության համաձայնեցումը», - նշել է Զախարովան։

Ռուսաստանը ողջունում է մարդասիրական օգնության հարցում ՄԱԿ-ի փոխգործակցությունը Երևանի և Բաքվի հետ։ Մոսկվան իր հերթին ներդրում է կատարում Արցախում իրավիճակի բարելավման գործում։

Ռուս մասնագետների և խաղաղապահների աջակցությամբ նոյեմբերի 14-ից առ այսօր մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 51 հազար մարդ: Կազմակերպվել է զոհվածների մարմինների փոխանցում, ականազերծվել է շուրջ 750 հա տեղանք, ավելի քան 230 կմ ճանապարհ, վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթուցիկ:

Լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, շուրջ 1300 մարդ բուժօգնություն է ստացել:
Զախարովան տեղեկացրել է նաև, որ փետրվարի 5-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:

«Նախատեսվում է կարծիքների ընդարձակ փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակն Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և ԱՊՀ-ում։ Կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ իրականացումը և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հեռանկարները», - ասել է Զախարովան:

Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Բաքվից հինգ հայորդիներ վերադարձան հայրենիք: Գերիներին ուղեկցել է ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։