Բաքվից հինգ հայորդիներ վերադարձան տուն (տեսանյութ)

Կարևոր 28.01.2021   20:00   350

Ռուսական կողմի միջնորդությամ արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Նրանց անուններն են.

Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։ Տեղեկությունը հայտնում է 24news.am–ը։

Գերիներին ուղեկցել է ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ 

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովին:

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», - ասել է Մուրադովը:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon